Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն անդրադարձել է Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքներին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
ՄՀերթով անցնեմ․ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը շատ լավ հանդես եկավ։ Մեծ պոտենցիալ ունեցող ըմբիշ է։ 61 կգ քշային կարգում Արսենն է Հարությունյան, ում մասին ամեն ինչ պարզ է։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է արդեն։ 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն իր հնարավորությունների չափով հանդես եկավ։ Մենք այս քաշային կարգում ունենք Վազգեն Թևանյան, որն այստեղ եզրափակիչ մտած ըմբիշներին հաղթել է։
70 կգ քաշային կարգում Արման ԱՆդրեասյանը շատ քիչ զիջեց վրացի մրցակցին, որն անվանի և շատ փորձառու ըմբիշ է: Արմանը կարող էր նրան հաղթել, սակայն մի փոքր չբավականացրեց։ 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը տեխնիկան ավելացնելու տեղ ունի։ Նույնն էլ 79 կգ քաշային Արման Ավագյանը։ Նրանց շատ քիչ է մնում, որպեսզի մեդալային արդյունքներ ունենան։
Կաշխատենք, կլրացնենք։ 92 կգ քաշային կարգում հանդես էր գալիս Հովհաննես Մխիթարյանը։ Ճիշտ է՝ նա մեկնարկում պարտվեց, բայց ցանկանում եմ ընգծել, որ մեր բոլոր մարզիկներն էլ կարևոր են թիմի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիկներին, հավաքականի տղաներին, որոնք այստեղ չեն, որոնք գալիս են, մարզվում են և օգնում տղաներին։
Պատկերացնում եք, մենք ընդամենը 30 հոգի ունենք, որոնցից թիմ ենք պատրաստում և մասնակցում Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների։ Սա չլսված ու չտեսնված բան է։ Ընդամենը 30 ըմբիշից ունենալ նման արդյունք։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանի հետ էինք այստեղ զրուցում, և նա ասաց, որ Բյուրոյում բոլորը մեր տղաների մասին են խոսում։
Նախ անհավանական են համարում, որ այդքան քիչ ըմբիշից կարողանում ենք նման թիմ հավաքել և ընգծում են, որ հիացած են մեր մարզիկների պահվածիքից, դաստիարակությունից, թիմային ոգուց։ Անխոս՝ այս ամենը շատ հաճելի է»,- նշել է մասնագետը։