ՄՅՈՒ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Արգենտինայի առաջնությունում։ 35-ամյա ուրուգվայցին մոտ է «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն։ Այս մասին տեղեկացնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ տասը տարի Եվրոպայում հանդես գալուց հետո Կավանին ուզում է մոտ լինել ընտանիքին՝ Հարավային Ամերիկայում։ Ֆուտբոլիստը մտադիր է մինչև պայմանագրի ավարտ մնալ ՄՅՈՒ-ում ու ակումբից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին չի պատրաստվում երկարաձգել ՄՅՈՒ-ի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2021/2022 մրցաշրջանի վերջում։