Տեսակետ

Մի «գաղտնիք» Անդրանիկ Փիլոյանի մասին

Մի «գաղտնիք» Անդրանիկ Փիլոյանի մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Անդրանիկ Փիլոյանին անձամբ համարյա չեմ ճանաչում, կյանքում մի երկու անգամ ենք զրուցել: Բայց հստակ գիտեմ, որ այդ մարդը Ջեբրաիլի տապալման մեղավորներից մեկն է:

Հենց Փիլոյանի ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ըստ նախապես առկա պլանի, պետք է պատերազմի դեպքում աջակցության հասներ Ջեբրաիլի գնդին:

Բայց աջակցության հասնելու վարժանքը երբեք պատշաճ չէր կատարվել: Առնվազն միջին ու ստորին օղակների հրամկազմերը գաղափար չունեին, թե պատերազմի դեպքում Ջեբրաիլում ինչ պետք է անեն... Եվ զարմանալի չէ, որ պատերազմի ժամանակ Փիլոյանի ենթակա այդ ստորաբաժանման կողմից Ջեբրաիլին աջակցության հասնելը վերածվեց բարդակի՝ բազում զոհերով և թշնամու կողմից ճակատի ճեղքմամբ:

Բայց այդ տապալման դիմաց Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանից ստացավ ազգային հերոսի մեդալ ու նախարարի պաշտոն: Իսկ այսօր Փիլոյանը ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքով»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական