Սպորտ

Վարազդատ Հարոյանը նախաբազկի 2 կոտրվածք է ստացել, Արման Հովհաննիսյանը՝ մկանային պատռվածք. ՀՖՖ

Վարազդատ Հարոյանը նախաբազկի 2 կոտրվածք է ստացել, Արման Հովհաննիսյանը՝ մկանային պատռվածք. ՀՖՖ

Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացան Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը:

Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:

Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ էլ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք:

Հիշեցնենք, Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականը 9-0 հաշվով խոշոր պարտություն է կրել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական