Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Օսլոյում կայացած ընկերական խաղում խոշոր հաշվով զիջեց Նորվեգիայի ընտրանուն:
23-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Էրլինգ Հոլանդը արդեն աչքի ընկավ գոլով։ 29-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի խախտումից հետո մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին, գնդակին մոտեցած Ջոշուա Քինգն այն հստակ իրացրեց։ Ընդամենը մեկ րոպե անց Քրիստիան Տրոստվեդտը խառը իրադրությունում փոխանցում ստացավ Հոլանդից ու հաշիվը դարձրեց 3-0:
4 րոպե անց Էդեգորի իրացրած անկյունայինից հետո Քինգը դուբլ ձևակերպեց։ Հոլանդը առաջին կեսին ավելացված առաջին րոպեին ևս մեկ անգամ գրավեց Յուրչենկոյի դարպասը։
Երկրորդ խաղակեսում Նորվեգիայի ընտրանին ևս չորս անգամ աչքի ընկավ: 58-րդ րոպեին հեթ-տրիկ ձևակերպեց Քինգը։ Նորվեգացիների 7-րդ գոլը 80-րդ րոպեին խփեց գերմանական «Նյուրնբերգի» հարձակվող Մատս Դեհլին։ 86-րդ րոպեին հաշիվը 8։0 դարձրեց իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը, որն ավելացված ժամանակում նաև իր երկրորդ գոլը խփեց։ Նորվեգիայի հավաքականը հաղթանակ տոնեց 9:0 հաշվով: