Սպորտ

Արսեն Հարությունյանը հաղթեց քամբեքով և կպայքարի ոսկե մեդալի համար

Արսեն Հարությունյանը հաղթեց քամբեքով և կպայքարի ոսկե մեդալի համար

Բուդապեշտում շարունակվում է  ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Ազատ ոճում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում կարողացել է իրական քամբեք անել։ Մեր ըմբիշը 0-6 հաշվով պարտվում էր Լեհաստանի ներկայացուցիչ Գրիգորևին, բայց արդյունքում կարողացել է 13-8 հաշվով հաղթանակ տանել ու դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։

Հրայր Ալիխանյանը կիսաեզրափակչում 1-7 հաշվով զիջել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռիո-2016-ի մեդալակիր, Իտալիան ներկայացնող Չամիզոյին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական