Կանադան 36 տարի անց դարձյալ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Հյուսիսամերիկյան գոտու ընտրական մրցաշարի նախավերջին տուրում կանադացիները 4։0 հաշվով պարտության մատնեցին Ջամայկայի թիմին և 28 միավորով առաջին տեղում են։
Երկրորդ տեղին և ուղեգրին հավակնում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կոստա Ռիկայի հավաքականները։
Նախորդ անգամ Կանադան աշխարհի առաջնության մասնակցել է 1986-ին, երբ չեմպիոն դարձավ Արգենտինան։ Այն ժամանակ կանադացիները ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի և Հունգարիայի հետ խմբում գրավել են վերջին տեղը։