Սպորտ

Հայ հրաձիգները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայ հրաձիգները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հրաձգության Հայաստանի հավաքականի մարզիկները շարունակում են հաջող ելույթները Նորվեգիայի Համար քաղաքում մարտի 20-29-ն անցկացվող Եվրոպայի առաջնությունում։

Երիտասարդների 10մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց ձևի պայքարում Գոռ Խաչատրյանը խոցել է 571 միավոր և հռչակվել չեմպիոն։ Աղջիկների նույն վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը՝ խոցելով 556 միավոր։

Ավելի վաղ Լիլիթ Մկրտչյանը մեծահասկաների 10մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց կանանց պայքարում խոցել էր 561 միավոր՝ հռչակվելով չեմպիոն։ Նույն վարժությունում ԳԱրուսյակ Գրիգորյանը խոցել էր 557 միավոր և դարձել փոխչեմպիոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական