Սպորտ

Հյուսիսային Մակեդոնիան սենսացիոն հաղթանակով՝ հասնում է պատմական նվաճման

Հյուսիսային Մակեդոնիան սենսացիոն հաղթանակով՝ հասնում է պատմական նվաճման

ԱԱ-2022-ի Եվրոպայի որակավորման փուլի կիսաեզրափակիչում Իտալիայի հավաքականը պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։

Խաղն անցկացվեց Պալերմոյում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի վերջին րոպեներին հաղթական գոլը խփեց Ալեքսանդր Տրայկովսկին։

Իտալացիների համար այս պարտությունն առաջինն էր ԱԱ-2022-ի որակավորման փուլում։ Ռոբերտո Մանչինիի թիմը մնաց առանց Աշխարհի առաջնության։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը դուրս եկավ ԱԱ-2022-ի Եվրոպայի ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ կխաղա Պորտուգալիայի հետ, որը պայքարից դուրս թողեց Թուրքիայի ընտրանուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական