Սպորտ

Լրացուցիչ ժամանակում Շվեդիան կոտրեց Չեխիայի դիմադրությունը

Լրացուցիչ  ժամանակում Շվեդիան կոտրեց Չեխիայի դիմադրությունը

Աշխարհի 2022թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի շրջանակում Շվեդիայի հավաքականը Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում մրցեց Չեխիայի ընտրանու դեմ։

Հանդիպման հիմնական ժամանակում հիմնականում հավասար պայքար ծավալվեց, ինչի արդյունքում 90 րոպեների ընթացքում գոլերի ականատես չեղանք, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Ամեն դեպքում, լրացուցիչ ժամանակում շվեդներին հաջողվեց հաղթանակ կորզել։

Յանե Անդերսոնի սաները 110-րդ րոպեին բազմաքայլ ուսուցողական գրոհ զարգացրին, որն էլ եզրափակեց Ռոբին Կուայսոնը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական