Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը որոշել է շարունակել ելույթներն ակումբում

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է շարունակել ելույթներն ակումբում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ 
 
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը ցանկանում է մնալ թիմում, բայց կերկարաձգի պայմանագրի ժամկետը միայն այն դեպքում, երբ ակումբը 2 տարվա պայմանագիր առաջարկի։ 
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» պատրաստ է մեկ տարվա պայմանագիր առաջարկել հայ կիսապաշտպանին։  Նշվում է, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։