Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական խաղ անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու դեմ։ Նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացած Անդրե Չալըշըրին մեկնարկային կազմում փոխարինեց Ստյոպա Մկրտչյանը, որը նորամուտի խաղն անցկացրեց հավաքականի կազմում։
Հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին: Աչքի ընկավ Վահան Բիչախչյանը։ Առաջին խաղակեսն այս հաշվով էլ ավարտվեց:
Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին, և Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց նվազագույն հաշվով:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հայաստանի հավաքականն Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։