Խորվաթիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանն էլ արժանացել է բրոնզե պարգևի:
Հայաստանի ընտրանին Խորվաթիայից Երևան կժամանի մարտի 24-ին՝ ժամը 17:00-ին: