Խորհրդատվության և հաշվապահական ստուգման ոլորտում ծառայություններ մատուցող Deloitte ընկերությունների միջազգային ցանցը հրապարակել է նախորդ մրցաշրջանում եվրոպական ֆուտբոլային ակումբների ֆինանսական եկամուտների մասին ամենամյա հաշվետվությունը։
Ըստ այդմ՝ 2020-21թթ. մրցաշրջանում ամենաշատ եկամուտն ունեցել է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի մասնակիցը հարստացել է 644,9 միլիոն եվրոյով։ Առաջին եռյակում են նաև «Ռեալը»՝ 640,7 և «Բավարիան»՝ 611,4 միլիոնով։ Ուշագրավ է, որ Չեմպիոնների լիգայում հաղթած «Չելսին» միայն 8-րդն է։
2020-21թթ. Եվրոպայում զուտ մարզական բաղադրիչների շնորհիվ ամենից շատ գումար վաստակած ակումբների տասնյակը.
«Մանչեսթեր Սիթի»՝ 644,9,
«Ռեալ»՝ 640,7,
«Բավարիա»՝ 611,4,
«Բարսելոնա»՝ 582,1,
«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 558,
«Պարի Սեն-Ժերմեն»՝ 556,2,
«Լիվերպուլ»՝ 550,4,
«Չելսի»՝ 493,1,
«Յուվենտուս»՝ 433,5,
«Տոտենհեմ»՝ 406,2