Սպորտ

ՈւԵՖԱ-ն ակումբներին թույլատրել է հայտացուցակներում ավելացնել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնության լեգիոներներին

ՈւԵՖԱ-ն ակումբներին թույլատրել է հայտացուցակներում ավելացնել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնության լեգիոներներին

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի մասնակից ակումբներին թույլատրել է հայտացուցակներում ավելացնել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններից տեղափոխված օտարերկրացի ֆուտբոլիստների, հաղորդել է կազմակերպության կայքը։

Մինչև ապրիլի 1-ը յուրաքանչյուր թիմ իրավունք կունենա հայտավորել 2 խաղացողի։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն թույլ էր տվել Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող օտարերկրացի ֆուտբոլիստներին միակողմանի խզել պայմանագրերը մինչև այս մրցաշրջանի ավարտը։ «Կրասնոդարից» հեռացել են բոլոր լեգեոնականները։

Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական