Բելգիայի առաջնության 32-րդ տուրում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Գենկի» նկատմամբ: 74-րդ րոպեին տանտերերի 3-րդ գոլը հեղինակեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:
Ինչպես հաղորդում է բելգիական ակումբի մամուլի ծառայությունը, հայ ֆուտբոլիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:
Հավելենք, որ 28-ամյա հարձակվողն իր 5-րդ գոլը խփեց Բելգիայի ընթացիկ առաջնությունում: «Բրյուգեն» մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է (66 միավոր), «Գենկը»՝ 8-րդ (45):