ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հաղթանակով ավարտվեց «Մասթերս» մրցաշարը։
Եզրափակիչում 24-ամյա թենիսիստը մրցեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալի հետ։
Աշխարհի 20-րդ ռակետը 35-ամյա իսպանացու նկատմամբ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 7:6 (7:5)։ Պայքարը տևեց 2 ժամ և 5 րոպե։