Լա Լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» Մադրիդում հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեց «Ռեալին»։
Առաջին կեսում աչքի ընկան Օբամեյանգն ու Արաուխոն։
Երկրորդ կեսի մեկնարկում գոլի հեղինակ դարձավ Տոռեսը, իսկ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Օբամեյանգը՝ դառնալով դուբլի հեղինակ։
«Ռեալը» 29 խաղից հետո 66 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Կատալոնացիները 28 խաղից հետո 54 միավորով 3-րդ տեղում են։