Սպորտ

«Ռոմա»-ն հաղթեց հռոմեական դերբիում

«Ռոմա»-ն հաղթեց հռոմեական դերբիում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում կայացավ հռոմեական դերբին` «Ռոմա»-«Լացիո»:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն առավելության հասավ 3:0 հաշվով: Հանդիպման 1-ին և 32-րդ րոպեներին աչքի ընկավ Աբրահամը` դառնալով դուբլի հեղինակ, իսկ 40-րդ րոպեին «գայլերի» երրորդ գնդակը խփեց Պելեգրինին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում առաջ անցավ «Լացիո»-ից և այժմ 5-րդն է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական