Սպորտ

Կարծում եմ՝ մենք պարտք ենք Մեսսիին․ Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ ակումբում միշտ ուրախ են տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, որն ավելի վաղ հանդես էր գալիս կատալոնացիների կազմում։

«Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն խաղացողն է, և «Բարսելոնայի» դռները միշտ բաց կլինեն նրա համար։ Քանի դեռ ես «Բարսելոնայի» մարզիչն եմ, նրան այստեղ սպասում են ցանկացած օր։

Կարծում եմ՝ մենք պարտք ենք նրան։ Քանի որ Մեսսին գործող պայմանագիր ունի փարիզեցիների հետ, քիչ բան կարող ենք ասել։ Բայց եթե նա ուզում է, կարող է գալ մարզմանն ու խոսել մարզչի հետ։ Այն, ինչ նա տվել է այս ակումբին, անգնահատելի է»,- Չավիի խոսքերն է փոխանցում Goal-ը։