Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլային մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում նվաճել է հաղթողի կոչումը։ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը վաստակել է 14.983 միավոր։
Աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում 4 մարմնամարզիկով ներկայացած Հայաստանի թիմը ևս երկու մեդալ նվաճել էր նախորդ օրը. Վահագն Դավթյանն օղակների վարժության ոսկե մեդալակիր, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր վարժության արծաթե մեդալակիր։
Արթուր Դավթյանը կմասնակցի նաև ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։