Մարտի 18-ին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին, որի շրջանակում նշել է, որ Սևիկյան եղբայրները հանդես են գալու Հայաստանի հավաքականի կազմում.
«Արսեն Զախարյանին արդեն չենք կարող հրավիրել Հայաստանի հավաքական։ Նա հայտավորված է եղել Ռուսաստանի հավաքականի կազմում, իսկ ֆուտբոլում օրենք կա` քաղաքացիություն փոխել չի թույլատրվում։
Բայց, Սևիկյան եղբայրների համար արդեն պայմանավորվել եմ։ Եղբայրների հոր` Նորայր Սևիկյանի հետ խոսել եմ, նրանք գալու են Հայաստանի հավաքականում խաղան»,- նշել է Գիլոյանը։
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը 20 տարեկան է, 2017թ․ խաղում է իսպանական «Լևանտեի» երիտասարդական թիմի կազմում իսկ Էդգարի կրտսեր եղբայրը` Էրիկը, 19 տարեկան է։ Նա 2021 թ. հուլիսից հանդես է գալիս «Վալենսիայի» Մ-19 թիմում։