Սպորտ

Մ23 ԵԱ. Արթուր Շախպազյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, մրցակիցն ադրբեջանցի Գուրբանովն է

Մ23 ԵԱ. Արթուր Շախպազյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, մրցակիցն ադրբեջանցի Գուրբանովն է

Հայաստանի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների հավաքականը ևս մեկ մեդալ է ապահովել Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Իր փայլուն ելույթների շարքը շարունակում է 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը։

Այս անգամ հայ մարզիկը մրցել է շվեդ Համպաս Բռոմանի հետ։ Մենամարտը բավականին բարդ է ստացվել, բայց Լոռու մարզը ներկայացնող բռնցքամարտիկը գրագետ մարտավարության շնորհիվ կարողացել է մենամարտն ավարտել իր օգտին։ Կիսաեզրափակչում Շախպազյանը կմրցի ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում առաջին մեդալն ապահովել էր 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական