Սպորտ

Կայացել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը

Կայացել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում մրցաշարի քառորդ եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը.

«Չելսի» – «Ռեալ Մադրիդ»

«Մանչեսթեր Սիթի» – «Ատլետիկո Մադրիդ»

«Վիլյառեալ» – «Բավարիա»

«Բենֆիկա» – «Լիվերպուլ»

1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-6-ին, իսկ պատասխանները ապրիլի 12-13-ին։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.

«Մանչեսթեր Սիթի»/«Ատլետիկո Մադրիդ» – «Չելսի»/«Ռեալ Մադրիդ»

«Բենֆիկա»/«Լիվերպուլ» – «Վիլյառեալ»/«Բավարիա»

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-27-ին, իսկ պատասխանները` մայիսի 3-4-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական