Սպորտ

Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը եզրափակչում են

Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը եզրափակչում են

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, հաջող է մեկնարկել Եգիպտոսում անցկացվող Աշխարհի Գավաթի խաղարկության երրորդ փուլում:

Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ դուրս են եկել եզրափակիչ։

Մրցաշարն անցկացվում է Կահիրեում, մարտի 17-20-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական