Սպորտ

Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Նադալի մրցակիցը ամերիկացի Ռեյլի Օպելկան էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ 13 րոպե և ավարտվեց 7:6 (7:3), 7:6 (7:5) հաշվով։ Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Նիկ Կիրգիոսը։

Հաջորդ փուլ է դուրս եկել նաեւ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, ով հաղթել է ամերիկացի Ջոն Իսներին՝ 6:3, 7:6 (8:6): Քառորդ եզրափակչում նա կխաղա Անդրեյ Ռուբլյովի հետ։

Վերջինս իր հերթին հաղթեց Հուբերտ Հուրկաչին. հանդիպումը տևեց 1 ժամ 40 րոպե և ավարտվեց 7:6 (7:5), 6:4 հաշվով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական