Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» (առաջին խաղը՝ 1։1) և դուրս եկավ հաջորդ փուլ։
Իսպանական թիմի կազմում աչքի ընկան Մորենոն, Տոռեսը և Դանջուման։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Լիլի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում լոնդոնյան ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա Թոմաս Տուխելի թիմը կրկին հաղթեց` այս անգամ 2:1 հաշվով։
Նախ հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Բուրակ Յիլմազը, ապա 45+3-րդ ու 71-րդ րոպեին համապատասխանաբար աչքի ընկան Քրիստիան Պուլիշիչն ու Սեզար Ասպիլիկուետան։
Այսպիսով, «Չելսին» հաղթեց ընդհանուր 4:1 հաշվով` նվաճելով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։