Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթին» Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին առաջարկում է շաբաթական 500 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ։
Հալանդը Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու դեպքում կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Այս պահին Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ») և Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), որոնք շաբաթական շուրջ 385 հազար ֆունտ ստեռլինգ են վաստակում։
Հաղորդվում է, որ առաջիկա օրերին Հոլանդը որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։