Սպորտ

Չեմպիոնների լիգայում անակնկալները շարունակվում են

Չեմպիոնների լիգայում անակնկալները շարունակվում են

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց ՄՅՈւ-ին (առաջին խաղը՝ 1։1) և դուրս եկավ հաջորդ փուլ։

Հանդիպման միակ գոլն առաջին կեսում խփեց Ռենան Լոդին։ 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բենֆիկան» հյուրընկալվելիս մրցեց «Այաքսի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հոլանդական ակումբը, ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ոչ մի կերպ չկարողացավ գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։

Դեռ ավելին` «Բենֆիկային» հաջողվեց հանդիպման ընթացքում կատարած միակ դիպուկ հարվածի շնորհիվ հաղթանակ կորզել` մատուցելով խոշոր անակնկալ. 77-րդ րոպեին աչքի ընկավ Դարվին Նունյեսը։

Այսպիսով, «Բենֆիկան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական