Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մրցաշրջանի ավարտին կարող է գլխավորել ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»՝ տեղեկացնում է Calciomercato-ն։
Նշվում է, որ Փարիզի ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է նախաձեռնել 52-ամյա իտալացի մասնագետի հետ։ Մրցաշրջանի վերջում ՊՍԺ-ն, ամենայն հավանականությամբ, կբաժանվի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյից։ Լրատվամիջոցը պարզել է, որ «Տոտենհեմի» հետ Կոնտեի պայմանագրում առկա է կետ, որը մասնագետին հնարավորություն է տալիս հեռանալ մրցաշրջանի ավարտին։ Նա լոնդոնյան ակումբը մարզում է 2021 թվականի նոյեմբերից։