Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային 4-րդ տեղն է զբաղեցրել Մ23 տարեկանների ԵԱ-ում

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային 4-րդ տեղն է զբաղեցրել Մ23 տարեկանների ԵԱ-ում

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին զբաղեցրել է թիմային 4-րդ տեղը, հունահռոմեականը՝ 5-րդ:

Հայաստանի ազատ ոճի հավաքականը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Արծաթե մեդալներ են նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ): Բրոնզե մեդալի համար պայքարում էլ Էդիկ Հարությունյանը (57 կգ) 10:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրք Յուսուֆ Դեմիրի նկատմամբ, իսկ Նորիկ Հարությունյանը (61 կգ) նույն 10:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն էլ 3 բրոնզե մեդալ էր նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր էին դարձել Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական