Radar Armenia-ն հարղորդում է, որ Մալխաս Ամոյանը գլխավորել է իր քաշային կարգի վարկանիշային աղյուսակը։
Հիշեցնենք, որ Ամոյանը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամ է, 72 կգ քաշային կարգում 2021թ.-ի աշխարհի չեմպիոն, նույն թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2020թ.-ի Աշխարհի անհատական գավաթի արծաթե դափնեկիր, 72 կգ քաշային կարգում 2019թ.-ի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն, 67 քաշային կարգում 2018թ.-ի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, 2017թ.-ի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ։