ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»՝ հայտնում է լրագրող Ադրիան Գրենյեն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա արգենտինացու հայրը, որը նաև ֆուտբոլիստի գործակալն է, կապ է հաստատել կատալոնական ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու նրա վերադարձի հարցը։
Հիշեցնենք՝ Մեսին ՊՍԺ է տեղափոխվել 2021թ.-ի ամռանը, երբ «Բարսելոնան» չկարողացավ երկարաձգել հարձակվողի հետ պայմանագրի ժամկետը:
Մեսին «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է եկել 16 տարի՝ դառնալով կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 26 հանդիպում, դարձել 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։