Սպորտ

Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել «Պոգոն»-ի խաղում

Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել «Պոգոն»-ի խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:

Լեհաստանի ֆուտբոլի առաջնության  25-րդ տուրում «Պոգոն»-ն ուժերը չափեց «Կրակովիա»-ի հետ: Հանդիպման ավելացված 90+2-րդ րոպեին «Պոգոն» առաջ անցավ հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: 3 րոպե անց «Կրակովիա»-ն հավասարեցրեց այն` 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին:

«Պոգոն»-ն շարունակում է գլխավորել Լեհաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական