Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Սպարտակին»։
5-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տուգանայինից կատարած հիանալի հարվածով բացեց հաշիվը։
38-րդ րոպեին Կվինսի Պրոմեսը 11-մետրանոց հարվածով խփեց պատասխան գոլը։ Հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ էլ 11-մետրանոց նշակետից երկրորդ գոլը խփեց Սպերցյանը՝ դառնալով դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևելով «ցլերին»։
«Կրասնոդարը» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ «Սպարտակը» 26 միավորով 9-րդ տեղում է