Բելգիայի առաջնության 31-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Օստենդեի» հետ եւ հաղթեց 3։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի եւ «Բրյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին անգամ դուբլի հեղինակ դարձավ Բելգիայում
28-ամյա հարձակվողն աչքի ընկավ 17-րդ եւ 32-րդ րոպեներին։ Սարգիս Ադամյանը փոխարինվեց 80-րդ րոպեին։ Նա արդեն 4 գոլ է խփել Բելգիայի առաջնությունում։
«Բրյուգեն» 63 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռոյալ Յունիոնից» հետ է 7 միավոր։ «Օստենդեն» 14-րդն է՝ 32 միավոր։
Բելգիայի առաջնություն, 31-րդ տուր
«Օստենդե» - «Բրյուգեն»՝ 1։3
Ֆրեդերիկ Յակել, 22 - Սարգիս Ադամյան, 17, 32, Կյել Սխերպեն, 63, ինքնագոլ