Սպորտ

Հրաչյա Մարգարյանն ու Նարեկ Հարությունյանը կպայքարեն ոսկե մեդալի համար

Հրաչյա Մարգարյանն ու Նարեկ Հարությունյանը կպայքարեն ոսկե մեդալի համար

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցումային առաջին օրը պայքարի դուրս եկած Հայաստանի բոլոր ներկայացուցիչները կպայքարեն մեդալների համար, որոնցից երկուսը՝ ոսկե մեդալի:

Մարտի 11-ին ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկան Էդիկ Հարությունյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը(70 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (79 կգ):

Հրաչյա Մարգարյանն ու Նարեկ Հարությունյանը եզրափակչում են և կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Մուշեղ Մկրտչյանը և Էդիկ Հարությունյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական