Սպորտ

Երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել միջազգային մրցաշարում

Երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել միջազգային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մասնակցում է Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին, որտեղ հանդես է գալիս 18 երկրի ներկայացուցիչ:

Հայ մարզիկներից երեքն արդեն հաղթանակ են տոնել իրենց առաջին մենամարտերում: 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը հաղթել է Կոսովոն ներկայացնող Դիոն Կոնուշևիչին, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը պարտության է մատնել Մակեդոնիան ներկայացնող Ալու Էնեսին, իսկ 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը առավելության է հասել վրացի Գիվի Տոդուայի նկատմամբ: Ընդ որում՝ Անթանոսյանը երրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկել վրացի բռնցքամարտիկին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական