Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Դիմակայության առաջին խաղում փարիզյան ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հենց մեկնարկից «արքայական» ակումբը տիրեց նախաձեռնությանն ու մեծ ճնշում էր գործադրում, սակայն ՊՍԺ-ի ֆուտոբլոստների հակագրոհներն ավելի վտանգավոր էին և սուր։ Նման հակագրոհներից մեկի արդյունքում էլ 39-րդ րոպեին Կիլիան Մբապեն բացեց հանդիպման հաշիվը։ Կողմերն ընդմիջման գնացին փարիզյան ակումբի նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարը հիմնականում անցնում էր հանգիստ պայքարում, սակայն 61-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, հյուրերի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո Կարիմ Բենզեման հավասարեցրեց հաշիվը։
76-րդ րոպեին «Ռեալը» նետվեց կտրուկ հակագրոհի, որը եզրափակեց Կարիմ Բենզեման` հաշիվը դարձնելով 2:1։
Ընդամենը 2 րոպե անց` 78-րդ րոպեին, ֆրանսիացի հարձակվողը, օգտվելով «Փարիզի» պաշտպանության խառնաշփոթից, գրավեց մրցակցի դարպասը, հաշիվը դարձրեց 3:1, իսկ իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ։
Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սպորտինգի» նկատմամբ։
Դիմակայության նախորդ խաղում «քաղաքաբնակները» հաղթել էին 5-0 հաշվով։ Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի սաները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում։