Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը չպատվաստվելու պատճառով չի մասնակցի ԱՄՆ-ում Ինդիանա Ուելս և Մայամի քաղաքներում անցկացվելիք մրցաշարերին։ Թենիսիստը չի պատվաստվել և հայտնել է, որ չի պատրաստվում պատվաստվել։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն չպատվաստվածներին երկիր մուտքի թույլտվություն չի տալիս։
«Թեև ինձ ընդգրկել էին Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերի մասնակիցների ցուցակում, սակայն ես գիտեի, որ իմ մասնակցությունը քիչ հավանական է։ Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ամերիկյան կենտրոնը հաստատեց, որ կանոնները չեն փոխվել, և ես չեմ կարող խաղալ ԱՄՆ-ում։ Հաջողություն եմ մաղթում այդ հրաշալի մրցաշարերի մասնակիցներին»,- Թվիթերում գրել է աշխարհի երկրորդ ռակետը։