Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը պայքարն ավարտել է երեք բրոնզե մեդալով: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիրներ են դարձել Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):
Մինչև 23 տարեկաններ Եվրոպայի առաջնությունում մարտի 11-ից պայքարը կսկսեն ազատոճայինները: Հայաստանի հավաքականից կմասնակցեն Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):