Լիոնել Մեսին որոշել է «Բարսելոնա» վերադառնալ «Պարի Սեն Ժերմենում» մի քանի ամսվա հիասթափեցնող ելույթներից հետո՝ տեղեկացնում է OK Diario-ն։
Լրատվամիջոցը հայտնում է, որ արգենտինացին արդեն բանակցում է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ։ «Բարսելոնայի» ղեկավարը ողջունել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրի մտադրությունը։ Մեսին ցանկանում է երկամյա պայմանագիր կնքել, բայց ստիպված է լինելու համաձայնել ներկայիս աշխատավարձի զգալի կրճատմանը։ Գործող պայմանագրում ներառված կետը Մեսիին թույլատրում է հեռանալ առանց որևէ ֆինանսական խնդրի։
OK Diario-ն նշում է, որ Մեսին և նրա ընտանիքը չեն ընտելացել Փարիզին և շատ ժամանակ են անցկացնում հյուրանոցում։ Ավելին՝ այդ ընթացքում հաճախ են ուղևորություններ կատարել Բարսելոնա։ Ինքը՝ Մեսին, ձգտել է պահպանել լավ հարաբերությունները նախկին ակումբի ղեկավարության հետ։
Ընդգծվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին միանշանակ կողմ է Լեոյի վերադառնալուն։