Սպորտ

«Ինտերը» հիացրեց երկրպագուներին, «Բավարիան»՝ ջախջախեց «Զալցբուրգին»

«Ինտերը» հիացրեց երկրպագուներին, «Բավարիան»՝ ջախջախեց «Զալցբուրգին»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» 7։1 հաշվով ջախջախեց «Զալցբուրգին» (առաջին խաղը՝ 1։1)։ 

Մյունխենյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։ Թոմաս Մյուլլերը դարձավ դուբլի հեղինակ։ Մեկական անգամ աչքի ընկան Սերժ Գնաբրին և Լերոյ Սանեն։ 

Օրվա մյուս խաղում՝ «Ինտերը» հյուրընկավելիս նվազագույն հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 62-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը` հաղթանակ պարգևելով «Ինտերին»։

Հատկանշական է, որ խփած գոլից ընդամենը 1 րոպե անց` 63-րդ րոպեին, «ներաձուրիները» մնացին 10 ֆուտբոլիստներով. Ալեքսիս Սանչեսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։

Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով, սակայն դա բավարար չէր պայքարը շարունակելու համար։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս հաղթել էր 2:0 հաշվով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական