Սպորտ

Մանչեսթրում ամեն ինչ հարթ չէ. նոր կրքեր Ռոնալդուի շուրջ

Մանչեսթրում ամեն ինչ հարթ չէ. նոր կրքեր Ռոնալդուի շուրջ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիի նախօրեին մեկնելով Պորտուգալիա` զարմացրել է թիմակիցներին։ Այս մասին հայտնել է The Athletic-ը։ 

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ սկզբունքային մրցավեճին։ 

Հաղորդվում է, որ պորտուգալացին բաց է թողել հանդիպումը վնասվածքի պատճառով։ 

The Athletic-ի տեղեկություններով, Ռոնալդուն մեկնել է Պորտուգալիա, երբ պարզ է դարձել, որ չի մասնակցելու խաղին։ 

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի այս արարքը դուր չի եկել թիմակիցներին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական