«Nike»-ը ներկայացրել է Պրեմիեր Լիգայի պաշտոնական երրորդ գնդակը 2021/22 մրցաշրջանի համար: Թեև Անգլիայի Պրեմիեր Լիգայի գնդակների մեծ մասը վերջին մի քանի տարիների ընթացքում անցել են աննշան էվոլյուցիայով, «Flight»-ն արմատական փոփոխություններով է ներկայացվել ֆուտբոլասերների դատին: Ութ տարի է տևել դրա ստեղծումը։ Իր՝ աչքի ընկնող կողային ակոսներով սա ամենատպավորիչ գնդակն է, որը լիգայում հայտվել է պատմության մեջ:
Մենք որոշեցինք գնալ պատմության ետնախորքը և ներկայացնել Պրեմիեր լիգայում 1992թ․ սկսած բոլոր գնդակները։

1992-95 - Mitre Pro Max
Ամեն ինչ սկսվեց համեստ «Mitre Pro Max»-ից. հին դպրոցական կաշվե ֆուտբոլային գնդակների օրինակով, որոնք սպունգի պես ներծծում էին անգլիական դաշտը:

1995-2000 - Mitre Ultimax
Պրեմիեր լիգայում երեք տարի անց Mitre «Pro Max»-ը փոխարինվեց «Mitre Ultimax»-ով: «V»-ձև նախշերը դարձան մի փոքր ավելի նուրբ և գունավորված, քանի որ Անգլիայի առաջնությունը դարձավ աշխարհի ամենագրավիչ լիգաներից մեկը, և հանրահայտ շատ ֆուտբոլիստներ ձգտում էին այստեղ հանդես գալ։

2000-02 - Nike Geo Merlin and Geo Merlin Vapor
«Nike»-ի առաջին երկու առաջարկները Պրեմիեր լիգային թերագնահատված էին և չէին ընդունվել: Սա առաջինն էր, որ ընդունվեց կազմակերպիչների կողմից։

2004-06 - Nike Total 90 Aerow I
«Total 90 Aerow» գնդակը պատված էր օղակաձև նախշով, և առաջին անգամ էր, որ դեղին գնդակ էին ստանում ձմռան ամիսների համար: Այնուամենայնիվ, այս օղակաձև նախշը բացի տեսքից, ևս մի գործառույթ ուներ. այն թույլ էր տալիս խաղացողներին տեսնել պտույտի ազդեցությունը:

2008-09 - Nike Total 90 Omni

2009-10 - Nike Total 90 Ascent

2010-11 - Nike Total 90 Tracer

2011-12 - Nike Seitiro

2012-13 - Nike Maxim

2013-14 - Nike Incyte

2014-15 - Nike Ordem 2

2015-16 - Nike Ordem 3

2016-17 - Nike Ordem 4

2017-18 - Nike Ordem V

2018-19 - Nike Merlin

2019-20 - the latest Nike Merlin

2020-21 - Nike Flight

Nike Flight ball 2021/22 Premier League season