Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան աջակցել է ուկրաինացիներին:
«Բարսելոնայի անունից ես ցանկանում եմ ցույց տալ մեր աջակցությունն ու համերաշխությունը ողջ ուկրաինացի ժողովրդին: Ամեն անգամ, երբ մենք հնարավորություն ունեինք այցելել Ուկրաինա, մենք նկատում էինք մեր ակումբի երկրպագուների մեծ աջակցությունը: Մենք ունենք պաշտոնական երկրպագու 28 անդամ Կիևի ֆան-ակումբում, որը հարյուրավոր անդամների հետ ներկայացնում է մեր թիմի արժեքները։
Մեր համայնքում կան նաև բազմաթիվ ուկրաինացի մարզիկներ, ովքեր օգնել են ընդլայնել ակումբի պատմությունը: Դուք բոլորդ և բոլոր մարդիկ, ովքեր տառապում են անարդար պատերազմի սարսափից, իմացեք, որ մենք ձեզ հետ ենք և կօգնենք աջակցել ուկրաինացիներին, ովքեր գալիս են ապաստան փնտրելու մեր երկրում։
Ուկրաինացիներ, Բարսելոնան ձեզ հետ է.․․ Դադարեցրե՛ք պատերազմը»,- ասել է նախագահը՝ ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձում։