Սպորտ

Ռոման Աբրամովիչը ստիպված է վաճառել «Չելսին»

Ռուսաստանի նկատմամբ հավաքական արևմուտքի Ֆինանսական պատժամիջոցների սպառնալիքի ներքո ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը հայտարարել է, որ վաճառում է Անգլիական Պրեմիեր լիգայի իր ֆուտբոլային ակումբը՝ «Չելսին»։ Պաշտոնական հայտարարության մեջ նա հայտնել է, որ դա «անհավանական դժվար որոշում է», որը «ցավ է պատճառում իրեն»: Աբրամովիչի հայտարարությունը հնչել է այն ամենից հետո, երբ Միացյալ Թագավորության կառավարությունն կոչ էր արել Աբրամովիչի և ռուս այլ օլիգարխների դեմ պատժամիջոցներ սահմանել:

Ռուս հայտնի միլիարդատերը հնարավոր է պատժամիջոցների ենթարկվի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր ենթադրյալ կապերի համար: Ինքը Աբրամովիչը հերքում է այդ ամենը։ Աբրամովիչը «Չելսին» գնել էր 2003թ. 140 միլիոն ֆունտով: Նա պնդում է, որ իր գործարքները «երբեք կապված չեն եղել բիզնեսի կամ փողի հետ, այլ միայն խաղի և ակումբի հանդեպ անկեղծ կրքի հետ»։