Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում են կայացրել մինչև հետագա ծանուցումը դադարեցնել Ռուսաստանի հավաքականների մասնակցությունը կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։
Արգելքը սահմանվում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի ռազմական հարձակման կապակցությամբ:
Մոսկվայի «Սպարտակ»-ը դուրս է հանվել Եվրոպայի լիգայի մրցաշարից, որտեղ 1/8-ում պետք է հանդիպեր գերմանական «Լայպցիգ» ակումբի հետ:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի 2021-22 թվականների մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը մայիսի 28-ին անցկացնել ոչ թե Սանկտ Պետերբուրգում, այլ Փարիզում:
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կտրականապես դեմ է արտահայտվել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի պատժամիջոցներին:
ՌՖՄ-ի կարծիքով՝ նման գործողությունները պառակտում են առաջացնում միջազգային սպորտային հանրության մեջ, որը հավատարիմ է եղել «հավասարության, փոխադարձ հարգանքի և քաղաքականությունից անկախության սկզբունքներին»։ ՌՖՄ-ն հնարավորություն է տվել նաև վիճարկել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի որոշումները դատարանում։