Սպորտ

Ռուս թենիսիստ Մեդվեդևը՝ աշխարհի առաջին ռակետ

Ռուս թենիսիստ Մեդվեդևը՝ աշխարհի առաջին ռակետ

Ռուս թենիսիստ՝ 26-ամյա Դանիիլ Մեդվեդևը, գլխավորել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշը և ստացել աշխարհի առաջին ռակետի տիտղոսը։

Այս պահին Մեդվեդևն ունի 8615 միավոր։ Նա կարողացավ շրջանցել սերբ Նովակ Ջոկովիչին (8465), որը վարկանիշի առաջատարության շաբաթների քանակով ռեկորդակիր է համարվում։

Հատկանշական է, որ վարկանիշի չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է իսպանացի Ռաֆայել Նադալը (6515), ով հունվարի վերջին դարձել է Ավստրալիայի բաց առաջնության հաղթող, որտեղ եզրափակիչում հանդիպել է Մեդվեդևին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական