Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում հավաքելով 14, 983 միավորով` գրավել է առաջին տեղը:
Նախօրեին Արթուր Դավթյանը օղակների վարժությունում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը: